Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառայողական քննություն է ընթանում, որպեսզի պարզենք՝ ժամանակին ՀՀ կողմից ՄԱԿ-ին տվե՞լ են քարտեզներ»․ Փաշինյան

Ապրիլ 10,2024 17:31

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Վերջերս կայքերից մեկը քարտեզներ հրապարակեց, որը ՀՀ-ն ուղարկել էր ՄԱԿ-ին։ ՄԱԿ անդամ ցանկացած երկիր իր հայեցողությամբ ու պատկերացմամբ իր ինքնիշխան տարածքի քարտեզներն ինքն է ուղարկում։ Եվ տարբեր տարիներին ուղարկված քարտեզներում Լեռնային Ղարաբաղը ներառված չի եղել, իսկ Տիգրանաշենը ներառված է եղել որպես ադրբեջանական անկլավ։ Ստացվում է, որ երկար տարիներ մեր քաղաքականությունը դե յուրե այլ է եղել, դե ֆակտո այլ է եղել, եւ այդ երկուսի խզումը բերել է այն իրավիճակին, որը կա»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ թեմայով հիմա ծառայողական քննություն է ընթանում, որովհետեւ հարց է առաջանում, թե ժամանակին ՀՀ կողմից ՄԱԿ-ին տվե՞լ են քարտեզներ։

«Մենք տեսնում ենք, որ այստեղ որոշակի դինամիկա կա, եւ այդ դինամիկան որոշ հարցեր է առաջացնում, այսինքն՝ քարտեզներում փոփոխություններ են տեղի ունեցել։ Այդ հարցերին պետք է պատասխան տրվի, եւ այս պահին մենք փորձում ենք պատճառահետեւանքային կապը պարզել։

Կարող եմ ասել, որ վերջին նման քարտեզը, որը փոխվել է, եթե չեմ սխալվում, 2013 թվականին է տեղի ունեցել այդ փոփոխությունը։ Եվ հիմա մենք փորձում ենք քննություն իրականացնել եւ պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ Շատ տարօրինակ մի փաստ ենք պարզել, որ համենայնդեպս Արտաքին գործերի նախարարությունում այդ քարտեզների ուղարկման հետ կապված ոչ մի տվյալ չի պահպանվել։ Գոնե այս պահի դրությամբ մենք չենք կարողանում դա գտնել»,- ասաց Փաշինյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930