CivilNet. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-ին Ազգային ժողովում կրկին պնդել է, թե Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշումը արտահայտված է 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովի բանաձևում, այն է՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը բազմիցս անդրադարձել է Փաշինյանի այս պնդմանը։
1996թ.-ից հետո միջազգային դերակատարների կողմից ներկայացվել են կարգավորման այնպիսի տարբերակներ, որոնք «Լիսաբոնի գագաթնաժողովի պատկերացումներից» անդին են։
Կարդացեք նաև