Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում ԱԺ-կառավարություն այսօրվա հարցուպատասխանին։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր պետք է քննարկվի Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը։ Եվ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դատարանին երաշխավորություն են ներկայացրել, որով պարտավորություն՝ են ստանձնում՝ ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը։
Ընդդիմադիր 30 պատգամավորները գնացել են դատարան՝ երաշխավորելու Արմեն Աշոտյանի համար:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սակայն նշեց․ «Չգիտեմ՝ ցավոք, թե ի ուրախություն՝ մեր ընդդիմադիր գործընկերները թե ասելիքի բացակայության, թե օրակարգի բացակայության պատճառով այսօր դահլիճում չեն։ Չնայած, այնպես չէ, որ դահլիճում են լինում, ինչ-որ ասելիք կամ օրակարգ կա, բայց, այնուամենայնիվ, իրենց ընտրությունն է։ Շնորհակալություն իրենց աշխատանքի համար»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ