«Կադաստրում իմ գույքի վրա արգելանք է դրված՝ քննչական խմբի ղեկավար քննիչի գրավոր դիմումով, առանց դատարանի որոշման, անցած տարվա օգոստոս ամսից»,- այսօր դատարանում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Այս դրվագը բացահայտվել է օրերս, երբ նրա մտերիմներից մեկն իր անունով բնակարանի վարձակալության պայմանագրով է զբաղվել։
Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նիստը:
Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ պահանջում է եւ մայր գործով եւ առանձնացված՝ 36 հատոր պարունակող գործով, բոլոր հետազոտությունների տվյալները՝ արտաքին եւ ներքին դիտման, հեռախոսի թվային զննման, որոնք գործի նյութերում առկա չեն, տրամադրվեն իրենց։
Կարդացեք նաև
«Չկան, որովհետեւ դրանք ոչ մի բան չեն տվել, իսկ կարո՞ղ է կան այլ բաներ, որ հակառակն են ապացուցում»,- ասաց նա։
Դատարանն այսօր քննարկեց նաեւ ապացույցների հետազոտման հերթականությունը։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Արմեն Աշոտյանի պաշտպաններն այն կարծիքին են, որ գործով բոլոր ապացույցները վերաբերելի չեն։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ