Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով:
Տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հաստատման համար անհրաժեշտ մեխանիզմներ կան, առաջին հերթին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։
ՌԴ-ն, իր կողմից, միշտ պատրաստ է աջակցել լուծումների որոնմանը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը», – նշել է Զախարովան։