ՌԴ և ՀՀ ղեկավարները հնարավորություն կունենան քննարկել երկկողմ հարաբերություններում ծագած հարցերն ու խնդիրները, ինչպես հայտնում է INTERFAX-ը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ճեպազրույցում նրան խնդրել են մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը «ոչ մի սխալ քայլ» չի արել Ռուսաստանի հետ հարաբերություններում, և «հակառակ դեպքերը բազմաթիվ են»։
«Մենք ելնում ենք նրանից, որ մեր երկկողմ հարաբերություններում վերջերս ի հայտ եկած բոլոր դժվար պահերը կլուծվեն հենց նման երկխոսության շրջանակներում», – պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովի խոսքով՝ հույս կա, որ «տեսանելի ապագայում նախագահները հնարավորություն կունենան անձամբ քննարկելու նման հարցեր, եթե դրանք լինեն օրակարգում»։
Կարդացեք նաև
«Դուք գիտեք, որ Հայաստանը մեր մերձավոր գործընկերն է, մեր դաշնակիցն է, երկիր, որի հետ մեզ միավորում են ինտեգրացիոն բազմաթիվ ձևաչափեր, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ԵվրԱզԷՍ-ը և այլն, և, իհարկե, պատմականորեն երկկողմ հարաբերություններ, հումանիտար հարաբերություններ, որոնց նշանակությունը դժվար է գերագնահատել», – ասել է Պեսկովը: