ՌԴ-ն իրեն որպես արդյունավետ միջնորդ է դրսևորել Հարավային Կովկասի համար, դա ոչ թե իրավիճակային լուծում է, այլ հակասությունների ներդաշնակեցում՝ հանուն տարածաշրջանում խաղաղության. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Եվ այստեղ հայտնվեց Արևմուտքը։ Չարությունից, խանդից, մտավախությունից, որ այստեղ կարող է խաղաղություն հաստատվել, սկսեց գործել տարածաշրջանի երկրների դեմ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ունի իր տեսլականը, միայն հարցն այն է, որ երբեմն արևմտյան միջամտությունը խախտում է տարածաշրջանում արդեն իսկ ձեռք բերված ներդաշնակությունը»,- նշել է Զախարովան։