Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բողոքարկման համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ». ԿԳՄՍՆ-ն՝ Անի Եղիազարյանի վճռի մասին

Ապրիլ 10,2024 13:54

Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը (լուսանկարում) , որին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ազատել էր աշխատանքից, դիմել էր դատարան:

Դատարանն անվավեր է ճանաչել նրան աշխատանքից ազատելու՝ ԿԳՄՍ նախարարի հրամանը:

Տիկին Եղիազարյանն Aravot.am-ին ասաց, որ առայժմ ձեռնպահ կմնա թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ անելուց, քանի որ այս փուլում հարցը նախարարության տիրույթում է:

ԿԳՄՍ նախարարությունից Aravot.am-ին հետեւյալը փոխանցեցին. «ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում է թիվ ԵԴ2/44185/02/23 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024 թվականի մարտի 29-ին կայացրած դատական ակտի բողոքարկման հարցը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բողոքարկման համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ»:

Նախարարությունից նաեւ հետաքրքրվեցինք,թե ինչպես է լուծվելու Արցախի ԱԺ նախագահի նախկին խորհրդական Լուսինե Ղարախանյանի հարցը, որը նախարարի որոշմամբ նշանակվել էր Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Aravot.am-ին նախարարությունից պատասխանեցին,որ ամեն ինչ կլուծվի իրավական գործընթացների համատեքստում՝ այդ հարցը եւս:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930