Այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը խոսեց կապիտալ ծախսերից:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց՝ գո՞հ են կապիտալ շինարարության որակից, որովհետեւ քաղաքում մարդաբոյ փոսեր են նույնիսկ: Փոխվարչապետը պատասխանեց, որ պատշաճ վերահսկողություն են իրականացնում, դա իրենց աշխատանքի մասն է, որ որակի նկատմամբ վերահսկողությունը ավելի բարձր մակարդակի լինի, բայց այդտեղ անելիք ունեն դեռ:
Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Պարոն Փաշինյանը եւ ես մի ընդհանուր ծանոթ ունենք՝ Արտակ Քամալյանը, իրենց տան մոտ մի հատ փոս էր առաջացել, տպավորություն էր, որ սմերչով խփել էին: Երեւան-Սեւան մայրուղիով եկեք գնանք, հազարավոր փոսեր են: Իմ տնից ես դուրս եմ գալիս, մի օր կարող եմ այդ կես ժամը նկարեմ, ուղարկեմ ձեզ, որովհետեւ ես այդքան հաշվելու ներվ չունեմ, մեկին հանձնարարեք, թող հաշվի՝ քանի հատ փոս կա Ադոնցի 6 հասցեից, մինչեւ ԱԺ մուտքը: Տեսեք՝ արդյոք դա մսխում չի՞: Դա մսխում է, որովհետեւ փողը տվել եք՝ կառուցել են ու մեր քաղաքացիներին պատճառել անհարմարություն»:
Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ Երեւանում երթեւեկելուց կարող են տարբեր փոսեր տեսնել տարբեր ճանապարհներին, Երեւանում ճանապարհները սպասարկվում են Երեւանի քաղաքապետարանի կողմից:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ