Այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բրյուսելյան հանդիպման մասին՝ ասաց. «Էդ որ ասում են՝ ԵՄ-ն 270 մլն դոլար է հատկացրել հանդիպման արդյունքներով, իսկ ինչքա՞ն պետք է հատկացներ: ԵՄ-ի ամբողջ օրակարգը նրա մասին է, թե ինչպես են ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պատրաստ մեզ օգնել, որ մենք միլիարդներ աշխատենք ՀՀ-ում եւ սրա-նրա ձեռին չնայենք: 3 էջ օրակարգ է, ոլորտներ են նշած՝ միջուկային էներգետիկա, ավիացիա, գյուղատնտեսությունից սկսած նշված է: ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ունեն այդ տեխնոլոգիաները մեզ աջակցելու»:
Փաշինյանն ասաց, որ փողը ծախսելու համար ծրագրեր են պետք. «Հիմա փողը դրած սեղաններին՝ ուզում ենք դպրոց ու մանկապարտեզ կառուցենք՝ չենք կարողանում: Դա պրոբլեմների պուճուր մասն է ընդամենը: Դա էլ է սուվերենության հետ կապված բան: Մենք մեզ գովել ենք, որ մենք աշխարհի ամենահին շինարար ազգն ենք, ժողովո՛ւրդ, մենք էսօր դպրոց, շենք չենք կարողանում սարքենք: Կան երկրներ, որոնք այնքան էլ հին չեն, որ մտնում ես, իրենց կառուցած դպրոցը, շենքն ես տեսնում, կառուցած տունն ես տեսնում, իրենց խնամած բակն ես տեսնում, ուզում ես չլինես հին, ուզում ես լինես թազա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ