Երևան քաղաքում՝
Ապրիլի 10-ի ուշ երեկոյան ժամերին, 11-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Ապրիլի 12-13-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարդացեք նաև
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-15-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավաարևելյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-13-ին ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևան քաղաքի ապրիլի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 25.0°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -2.2°C (1997թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 11.5°C
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն