Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 9-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։
Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։
Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված մի շարք հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրությունների կազմակերպման վերաբերյալ։
Կարդացեք նաև
Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը։
Գևորգ Պապոյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակներում աջակցել համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն