Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կրկին հանրային տիրույթը լցնում է Ադրբեջանից գեներացվող թեզերով.

Ապրիլ 10,2024 12:26

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Փաշինյանը կրկին հանրային տիրույթը լցնում է Ադրբեջանից գեներացվող թեզերով, որը հերթական հոգեբանական ահաբեկչական գրոհն է հայկական հանրության նկատմամբ։

Ես չեմ դադարի կրկնել՝ մեզ պարտության են փորձում մատնել առաջին հերթին մեր ուղեղներում, մեզ փորձում են համոզել, որ մեր խնդիրը մեր ինքնության, հայ լինելու մեջ է, որ եթե դադարենք հայ լինել, մոռանանք սեփական պատմությունը, ապա կապրենք խաղաղ և ապահով։ Սա հստակ մտածված ու պլանավորված տեղեկատվական ու հոգեբանական օպերացիա է, որը ցավալիորեն փորձում են իրագործել հենց ՀՀ իշխանությունների ձեռամբ։ Փաշինյանն էլ համաձայնվել է լինել այդ գործիքը՝ մղելով հայ ժողովրդին անզորության և անկամության։ Նպատակը հստակ է, եթե մենք մեր ուղեղում պարտվենք, ապա մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։

Ես վստահ եմ, որ այդ ծրագիրը կարող ենք տապալել, մնում է միասնական որոշում կայացնենք որպես հանրություն և իրագործենք այն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930