Լրահոս
Օրվա լրահոսը

Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է. «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Ապրիլ 10,2024 12:04

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հայտարարությունը Մարաղայի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ

32 տարի առաջ՝ 1992 թ. ապրիլի 10-ին, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրին հայ խաղաղ բնակչության ջարդեր։

Ապրիլի 10-ի լուսադեմին տևական հրետակոծությունից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները հարձակվեցին Մարաղա գյուղի վրա՝ կոտորելով խաղաղ բնակիչներին և ավերելով գյուղը։ Տարբեր տվյալներով՝ Մարաղայում ջարդերի արդյունքում սպանվեց առնվազն 50 անձ, մի քանի տասնյակ բնակիչ էլ գերեվարվեց, որոնցից 19-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է։

Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Ավելին, Մարաղայի կոտորածն իրագործած հրամանատարներից Շահին Թաղիևն արժանացել է «ազգային հերոսի» կոչման՝ օրինակ ծառայելով Ռամիլ Սաֆարովի, 2016թ. Ապրիլյան պատերազմի և 2020թ. Արցախյան պատերազմի ադրբեջանական ռազմական հանցագործների համար։

2020 թ․ հետո էլ Ադրբեջանը շարունակել է ագրեսիվ և ցեղասպանական գործողությունները՝ Արցախի հայերի բռնի տեղահանությունը, մշակութային ժառանգության նպատակադրված ոչնչացումը։ Ադրբեջանի գործողությունները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ գնահատականին ու դատապարտմանը, իսկ ռազմական հանցագործությունների հեղինակները ենթարկվեն պատասխանատվության։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930