Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Քոչարյան ավագը Ոսկեպարի «անկլավը» ճանաչել է Հայաստանի կողմից օկուպացված, այդ ինչո՞ւ ու ի՞նչ երեսով են այցելում Ոսկեպար ու Տավուշ. Ստեփան Սաֆարյան

Ապրիլ 10,2024 11:52

ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը

Իմացա, որ Լևոն Քոչարյանը Իշխան Սաղաթելյանի ուղեկցությամբ գնացել են Կիրանց ու Ոսկեպար։ Շատ կուզեի, որ հատկապես այդ երկու գյուղերից տեղացիներից որևէ մեկը նրանց երկուսին էլ տային հետևյալ հարցը․

Բա որ թուրքաբնակ Ներքին Ոսկեպարը, Խեյրմլին հայկական էին, ինչո՞ւ 2000-ականներին Լևոնի հայրիկ Ռոբերտ Քոչարյանը հենց Կիրանց-Խեյրմլի խաչմերուկից Ոսկեպար գնացող 5 րոպեանոց կարճ ճանապարհը փակեց, փոխարենը Կիրանցի մեջով 30 րոպեանոց ոլորաններով հասավ սարի գագաթը, ապա նույնքան ոլորաններով՝ Ոսկեպարի մոտ…

Ավելին, հենց Լևոն Քոչարյանին պետք է հարցնեին, որ իր հայրը Հայաստանի միակ ղեկավարն է եղել, որը Արցախի կարգավորման համար Մինկի խմբի պատրաստած 2 տարբերակում՝ Մեղրիի ու Քիվեսթի տարբերակներում, Հայաստանի անունից պաշտոնապես ճանաչել է, որ Ադրբեջանի Ղազախի շրջանից 8 գյուղեր ենք «օկուպացրել ու դրանք ենթակա են վերադարձման»… Չգիտի՞ Լևոն Քոչարյանը այս մասին…․ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քարտեզն էլ չգիտե՞ր…

Հայր ու որդի կբարեհաճեն վերջապես պատասխանել, թե այդ ի՞նչն էր օկուպացված Տավուշի մարզում ու խոսքը որ գյուղերի մասին է… Ես իհարկե, գիտեմ, որ դա ալիևի ասած 8 գյուղերի մասին է… Հիմա, եթե Քոչարյան ավագը ընդհուպ Ոսկեպարի «անկլավը» ճանաչել է Հայաստանի կողմից օկուպացված, այդ ինչո՞ւ ու ի՞նչ երեսով են այցելում Ոսկեպար ու Տավուշ… Թե՞ գիտեն՝ ես կամ այլ Տավուշցի տեղյակ չենք այս ամենին… Ու ողբերգությունն այն է, որ Քոչարյան ավագն է հենց Հայաստանի կողմից հավանություն տվել այդ տարբերակներին, իսկ ալիևը ավագը՝ մերժել էր…

Ի դեպ, Լևոն Տեր Պետրոսյանից սկսած /ում երկարամյա վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ այցելել էր Ոսկեպար ու նրանց հրավիրել Հանրապետության Հրապարակ/, Ռոբերտ Քոչարյանով շարունակած ու Սերժ Սարգսյանով ավարտած, ընդունել, փոփոխել ու հաստատել են Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքը։ Վերջին անգամ այդ փոփոխությունը կատարվել է 2010-ին, որին միայն դեմ են քվերկել ես՝ Ստեփան Սաֆարյանս, Անահիտ Բախշյանը և Արմեն Մարտիրոսյանը։ Այդ խնդրի մասին, ցավոք, հայ հասարակությունը միայն իմացավ 44-օրյա պատերազմից հետո…

Հիմա հարց այդ բոլոր ուժերի ներկայացուցիչներին՝ բա ինչո՞ւ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում չէիք ներառել նաև թուրքաբնակ ներքին Ոսկեպարը, թուրքաբնակ վերին Ոսկեպարը, Խեյրմլին, Կիզիլ Հաջիլին, եթե դրանք Տավուշի մարզի մեջ էին… Ինչո՞ւ ձեր բոլորի օրոք անգամ հայկական Ոսկեպարի կամ Կիրանցի որոշ տները կադաստրի վկայական չէին ստանում, որովհետև պաշտոնապես պատճառաբանվում էր, թե դրանք չեն մտնում Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ…

Չգիտե՞ք սրա մասին։ Դժվար թե… Իսկ Տավուշում դեռ 2000-ականներից գիտեին, թե ինչո՞ւ է փոխվել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը՝ Քըրքորյանի փողեր և ասֆալտ, ապա՝ «հայկական օկուպացիա», որը ճանաչել եք պաշտոնապես

Պարզ է, չէ՞, որ ազնիվ նպատակներով չեք այցելել Տավուշ…

Ափսոս, որ այս հարցերը չեն տրվել դեմ առ դեմ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930