«Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 743 քկմ տարածք ունեցող երկիրն է՝ ՀՀ-ն»,- ԱԺ նիստում կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելու ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգային հանրության համար ամենեւին էլ նորություն չէ, միջազգային հանրությունն այն վաղուց է ճանաչել ու ընդունել։ «Որքան էլ զավեշտալի հնչի, այդ մենք ենք, որ երկար ժամանակ չենք ճանաչել, չենք արձանագրել, չենք գիտակցել այս փաստն առնվազն սոցիալ-հոգեբանական մակարդակում, եւ եկել է ժամանակը դա անելու՝ որպես ՀՀ հարատեւ գոյության միակ առհավատչյան։ Եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա։
Փաշինյանը նաեւ հարցադրում արեց՝ իսկ իրական Հայաստանի հայեցակարգը որքանո՞վ է երաշխավորում ՀՀ անվտանգությունը։ «Պիտի պնդեմ, որ ժամանակակից աշխարհում, եթե գոյություն ունեն երաշխիքներ, դրանք բացասական երաշխիքներ են։ Այսինքն՝ ինչ-որ երաշխիքներով, ինչ-որ չափով ապահովում են միայն բացասական սպասումները, իսկ դրական սպասումների իրականացման երաշխիքներ պարզապես գոյություն չունեն։ Եվ, հետեւաբար, նմանօրինակ պարագայում բացասական երաշխիքների կառավարումն ու չեզոքացումը, այս ուղղությամբ հետեւողական աշխատանքն է, որ կարող է դրական երաշխիք դառնալ։ Ուրիշ ճանապարհ պարզապես չկա։ Իսկ բացասական երաշխիքների չեզոքացումը հնարավոր է միայն լեգիտիմ քայլերի, լեգիտիմ ակնկալիքների, լեգիտիմ փաստարկների եւ հակափաստարկների հիման վրա եւ ընդ որում՝ լեգիտիմ տարածքում գործելու պարագայում»,- ասաց նա։
Հ․Գ․ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից այսօր հայտարարում է, որ պետք է հրաժարվենք պատմական Հայաստանի կոնցեպտից, հայկական տարածքներից, հայ ժողովրդի իրավունքներից, ցեղասպանության հարցից, սակայն ասում է, որ դրա դիմաց անվտանգության երաշխիքներ չենք ունենա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ