Գրեթե ամեն օր արձանագրում ենք, որ կառավարման համակարգում, պետական մարմիններում, անգամ իշխանության մեջ քաոսային վիճակ է` ոչ ոք չի տիրապետում ամբողջական տեղեկատվության, ոչ ոք չի համակարգում ոչ միայն հանրային կյանքը, այլեւ իշխանության եւ պետական համակարգի աշխատանքը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանը շուտով պատերազմ է սկսելու, իր թիմակիցները բոլորովին այլ հայտարարություններ են անում: ԱԺ նախագահն ասում է` սահմանազատումը սկսում ենք Տավուշից, Մհեր Գրիգորյանը հայտարարում է, որ սահմանազատումը չենք էլ սկսել եւ չենք կարող սկսել, որովհետեւ բազում չկարգավորված հարցեր կան: ՔՊ-ական պատգամավորն ասում է` ԵՄ-ից առնվազն 1 միլիարդ փող են մեզ տալու, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանն ասում է` ֆեյք սպասումներ են առաջացնում:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: