Լրահոս
Օրվա լրահոսը

10 մլն ծառ չտնկվեց. «Ժողովուրդ»

Ապրիլ 10,2024 10:55

2019 թվականի հոկտեմբերի 16-ին «Գլոբալ ինովացիոն ֆորում-2019»-ի բացմանը Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ. «Մեր կառավարությունը մի շատ ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պետք է իր գագաթնակետին հասնի 2020թ. հոկտեմբերի 10-ին, եւ այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ»։

Իրականում, սակայն, Հայաստանում 2020թ. հոկտեմբերի 1-ին չտնկվեց ոչ մի ծառ. պատճառը, իհարկե, քովիդն ու պատերազմն էին։ «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ պարզել, թե ուր են 10 մլն տնկիները, որ պետք է տնկվեին եւ ինչու չտնկվեցին դրանից հետո գոնե։ Խոստումը չկատարելուց ավելի քան 3 տարի անց՝ 15.01.2024թ., շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հիշեցրին խոստումը։ «Մենք չենք վերադարձել ծրագրի իրականացմանը, բայց 2024 թվականին 3 մլն ծառ կտնկենք»,- ասաց նա։ Նախարարը, սակայն, նշեց, որ տնկվող ծառերի կպչողականության մակարդակը չի բավարարում։»

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930