Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Երբ որ մենք ասում ենք անվտանգություն, առաջինն ասում ենք բանակ։ Բանակը պետք է վերջում ասենք․․․ Մենք ասում ենք, որ մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է կանգնենք մեր լեգիտիմության գծերի վրա, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է»։
Խնդիրը նույնիսկ այն չէ՝ հասկանո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը, որ իր այդ հայտարարությամբ Հայաստանը հռչակում է ագրեսոր երկիր, իսկ ինքն իրեն ու ՀՀ զինված ուժերի գրեթե ողջ անձնակազմին՝ պոտենցիալ ռազմական հանցագործներ, որովհետև հենց ինքն էր 44-օրյա պատերազմի օրերին կոչ անում գնալ և կռվել «մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններից» դուրս, նոյեմբերի 9-ին էլ իր ստորագրությամբ պարտավորվեց զորքերը դուրս բերել Աղդամի, Քելբաջարի ու Լաչինի շրջաններից, այսինքն՝ ընդունեց, որ հենց Հայաստանի զորքն է եղել «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից» ներս։
Լավ, ենթադրենք՝ հասկանում է, բայց այդ պահին ուրիշ ճար չուներ։ Բայց գոնե հիմա հասկանո՞ւմ է, որ ժամանակակից աշխարհում «լեգիտիմության գծերը» որևէ երկրի անվտանգությունը երաշխավորել չեն կարող, առավել ևս՝ մեր տարածաշրջանում։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում