Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանի դասը

Ապրիլ 10,2024 10:00

Մի շարք հեղինակավոր կազմակերպություններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Խաղաղության նոբելյան մրցանակի: Կարծում եմ, մեր հայրենակիցը միանգամայն արժանի է դրան, նրա բարեգործական, հումանիստական գործունեությունը Հայաստանում, Արցախում եւ ամբողջ աշխարհում հայտնի է: Այդ գործունեությունն ուղղված է մարդկանց փոխըմբռնմանը, փոխօգնությանը, համերաշխությանը:

Իմ զուտ սուբյեկտիվ ընկալմամբ՝ դրա հիմքում քրիստոնեական արժեքներն են, որոնց իմաստը սեփական «էգո»-ն (որի մեջ կարող են մտնել տարբեր բաներ՝ հարմարավետությունը, փողը, փառքը, անվտանգությունը եւ այլն) հաղթահարելն է: Եվ այդ սկզբունքը նա քարոզում է ոչ թե տեսականորեն, այլ՝ սեփական օրինակով: Դա է, կարծում եմ, Ռուբեն Վարդանյանի գլխավոր դասը:

Արդեն բազմիցս առիթ եմ ունեցել գրելու եւ ասելու, որ քաղաքականությունը՝ որպես այդպիսին, ինձ չի հետաքրքրում: Քաղաքական, մեղմ ասած, ոչ բարենպաստ գործընթացները, որոնց մենք բախվում ենք այսօր, մեր հասարակության արատների արտապատկերն են: Այդ պատճառով, կարծում եմ, առաջնահերթ են կրթությունը եւ մշակույթը:

Զուտ քաղաքական պատճառներով Հայաստանի իշխանությունները շահագրգռված չեն, որ Ռուբենը վերադառնա հայրենիք եւ նույնիսկ հիմա, երբ նա թշնամու ձեռքում է, «քսի են տալիս» իրենց քարոզիչներին, որպեսզի նրանք շարունակեն հանդես գալ Ռուբենի հասցեին անհեթեթ մեղադրանքներով: Թե ինչպես է նա, վերադառնալուց հետո, մասնակցելու հայաստանյան քաղաքականությանը, ես չգիտեմ:

Բայց ես ունեմ մի երազանք: Ինչպես որ այդ բարերարը վերականգնել է Տաթեւի վանքը (մեր եւ ոչ միայն մեր վանքերի ու մշակութային բազմաթիվ այլ կոթողների շարքում), այդպես էլ նա վերստեղծի Տաթեւի համալսարանը: Որպեսզի միանան գիտության եւ կրթության մեր ավանդույթները 21-րդ դարի վերջին նվաճումների հետ: Եվ այդ ամենը տեղի ունենա Սյունիքի հինավուրց հողում:

…Վերջերս «Ֆորբսը» ներկայացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այնտեղ (ոչ առաջնակարգ դիրքում) կան նաեւ հայերը: Բայց միակ մարդը, որը բացառապես Հայաստանի քաղաքացի է եւ Հայաստանից է, Ռուբեն Վարդանյանն է: Ցավոք, ես որոշակի օրինաչափություն եմ տեսնում նրա մեջ, որ հենց այդ մարդն է գտնվում թշնամու բանտում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ցավոք, մենք թասիբ չունենք, որ ազգովի տեր կանգնենք ու պայքարենք Ռուբեն Վարդանյանի և բաքվի բանտերում գտնվող մեր մյուս գերիների ազատ արձակման համար և մեր անարբերությունից օգտվում են թե ալիևը, թե նիկոլը։ Եթե Ռուբեն Վարդանյանի պես հայրենասերին, մեծ բարերարին, իսկական մտավորականին տեր չենք կանգնում, ինչ? կմտածեն մեր մասին աշխարհում։ Եվ վերջապես, ինչ? գնահատական ենք ինքներս տալիս մեզ – մեր այսպիսի անհավատարմության ու մորթապաշտության համար։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930