Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, անդրադառնալով Բրյուսելի եռակողմ հանդիպմանը, ընդգծել է Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն հաստատելու համար տարածաշրջանային համագործակցության կարևորությունը։
Նա շեշտել է.«Իրանը համոզված է՝ Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցությունների թատերաբեմ։
Տնտեսական համագործակցության ամրապնդումը և կապերի ընդլայնումը, ազդեցիկ դեր ունի Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման, տնտեսական զարգացման հարցում։
Փոխադարձ շահերի հիման վրա համագործակցության զարգացման, կայունության ու խաղաղության ամրապնդման, հակասությունների խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է օգտվել տարածաշրջանային մեխանիզմների,այդ թվում՝ 3+3 խորհրդատվական մեխանիզմի հնարավորություններից»։
Կարդացեք նաև
Իրանագետ Ժաննա Վարդանյանի տելեգրամ ալիք