Լրահոս
Օրվա լրահոսը

Ապացույցները ևս մեկ անգամ հաստատում են, որ չի կարելի թույլ տալ ադրբեջանական զինված ծառայողների որևէ ներկայություն մեր բնակավայրերի հարևանությամբ կամ ճանապարհներին. Արման Թաթոյան

Ապրիլ 09,2024 21:33

Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բերքաբեր, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս Այրում և այլ բնակավայրերում, ինչպես նաև միջպետական ճանապարհի նշված բնակավայրերի հատվածներում իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ:

Ապացույցները ևս մեկ անգամ հաստատում են, որ չի կարելի թույլ տալ ադրբեջանական զինված ծառայողների որևէ ներկայություն մեր բնակավայրերի հարևանությամբ կամ ճանապարհներին:

Դա անհնարինության է վերածելու մարդկանց կյանքը, կոպտորեն խախտելու է նրանց իրավունքները և խաթարելու է անվտանգությունը, մեկուսացնելու է բնակավայրեր և լուրջ վնաս է հասցնելու Հայաստանի անվտանգությանը, իսկ սա որևէ առնչություն չունի սահմանների որոշման հետ (դելիմիտացիա կամ սահմանազատում):

Հավաքագրած փաստերը, ուսումնասիրությունների մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:

 

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930