Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալմա-Աթայի հռչակագրում որեւէ հիշատակում չկա Խորհրդային սահմանների մասին»․ Միհրան Շահզադեյան

Ապրիլ 09,2024 20:03

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Միասին» շարժումն այսօր ԱԺ-ի մոտ բողոքի ցույց էր անում։ Շարժման անդամ քաղաքագետ Միհրան Շահզադեյանն իր ելույթում անդրադարձավ Ալմա-Աթայի հռչակագրին։

«Երբ խոսում են սահմանազատման մասին, սահմանները չեն որոշվում այս կամ այն քարտեզներով, այս կամ այն թվին հրատարակված քարտեզներով։ Սահմանները որոշվում են իրավական հիմքերի վրա։ Այս իրավական հիմքերը կարող են լինել կամ երկու հարեւան երկրների միջեւ կնքված համաձայնագրերը, պայմանագրերը, կամ միջազգային պայմանագրերը»,-ասաց Շահզադեյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը հայտարարում է, թե լեգիտիմ հիմքերի վրա պետք է դրվի սահմանազատման հարցը․ «Եվ հղում են անում Ալմա-Աթայի հռչակագրին, ասում՝ այդ հռչակագրով  իբր արդեն որոշված են մեր սահմանները որպես Սովետական միության հանրապետությունների ադմինիստրատիվ սահմաններ։ Ավելին, իբր այդ սահմանները ճանաչված են որպես նորաստեղծ պետությունների պետական սահմաններ։ Սա խեղաթյուրված մոտեցում է այդ փաստաթղթին։

Հռչակագրում որեւէ հիշատակում չկա Խորհրդային սահմանների մասին, որեւէ խոսք չկա, որ այդ սահմանները պետք է ճանաչվեն այդ նոր պետությունների պետական սահմաններ։ Ալմա-Աթայի հռչակագրում գրված է, եւ ԱՊՀ երկրների ստեղծման համաձայնագրով, ճանաչվում են գոյություն ունեցող սահմանները»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930