Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանին և Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպայի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին:
Հանդիպման ընթացքում Սերգեյ Խաչատրյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Երևանի կոնյակի գործարանի կողմից իրականացվող ծրագրերն ու ընդհանուր իրադրությունը, ինչպես նաև ընթացիկ տարում խաղողի մթերման նախապատրաստական աշխատանքները:
Զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային տարբեր շուկաներում Երևանի կոնյակի գործարանի ապրանքատեսակների առաջմղման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին հայկական ապրանքանիշի հանրահռչակման գործում ունեցած զգալի ավանդի համար Հանրապետության նախագահի անունից Երևանի կոնյակի գործարանի ղեկավարությանը հանձնվել է շնորհակալագիր:
ՀՀ նախագահի աշխատակազմ