Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշտի ավագն ու ջոկի հրամանատարը հարձակման ժամանակ անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը. գործն ուղարկվել է դատարան

Ապրիլ 09,2024 18:01

ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի վաշտի ավագ, պայմանագրային զինծառայող Վ.Գ.-ն և ջոկի հրամանատար Ն.Մ.-ն, Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերում ընդգրկված լինելով զորամասի պահպանության հերթապահությանը, խախտել են մարտական հերթապահություն կրելու կանոնները, չեն դիմակայել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից իրականացված հարձակմանը:

Մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, առանց ավագ պետի թույլտվության, ենթակա անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը: Վ.Գ.-ն և Ն.Մ.-ն, առանց մարտ վարելու, ենթակա անձնակազմի հետ, չկազմակերպված ձևով լքել են մարտական դիրքերը, ինչը հանգեցրել է մարտական հերթապահության կրման բնականոն ընթացքի խաթարմանը՝ ռազմական գործողությունների ընթացքում մարտական դիրքերը մնացել են առանց պաշտպանության:

Նույն օրը, նշված անձնակազմի փոխարեն, վերոնշյալ դիրքերում մարտական հերթապահության իրականացմանը ներգրավվել են նոր ուժեր. նույն զորամասի այլ ստորաբաժանման զինծառայողները տեղակայվել են մարտական դիրքերում և պաշտպանություն իրականացրել:

Դատախազը 2023 թվականի դեկտեմբեր 20-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Վ.Գ.-ի և Ն.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով (մարտի պարագաներում մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը)։

Դատախազը 2024 թվականի ապրիլի 8-ին հաստատել է Վ.Գ.-ի և Ն.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930