Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը կամ Արարատ Միրզոյանը երկօրյա ժամկետում այցելեն Ոսկեպար և բացատրություն տան գյուղի բնակիչներին»

Ապրիլ 09,2024 17:05

Ոսկեպարցիները 2 օր ժամանակ են տվել Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Արարատ Միրզոյանին Երեկ Ոսկեպար ԵՄ դիտորդական առաքելության այցից հետո գյուղի բնակիչների մոտ կասկածներ առաջացան, կամ նույնիսկ համոզմունք, որ Տավուշի մարզի հողերը միակողմանի հանձնված են։

Դիտորդական առաքելությունը պետական մարմինների և իշխանության իմացությամբ ու թողտվությամբ, Երևան-Նոյեմբերյան ճանապարհի մի շարք հատվածներ շրջանցել է և դա հիմնավորել, որպես ադրբեջանական և վիճարկելի։

Հետևաբար, լիազորված լինելով գյուղի բնակիչների կողմից՝ ներկայացնելու իրենց պահանջը, դիմում ենք Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին կամ Արարատ Միրզոյանին, պահանջելով, որ երկօրյա ժամկետում այցելեն Ոսկեպար և տան համապատասխան բացատրություն գյուղի բնակիչներին, հակառակ դեպքում, երկօրյա ժամկետից հետո մենք պետական դավաճանության կասկածով հայց ենք ներկայացնելու ՀՀ Գլխավոր դատախազություն։

«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Հարգելիներս, ենթադրենք գան, դուք իրենց նեղեք ու նիկոլն անի իր հայտնի ոճով “Ոսկեպարը Հայաստան է և վերջ” հայտարարությունը, դուք էլ ոգևորվեք։ Բայց չեք հիշում, որ էդ անկայուն մարդը կարող է մի քանի օր հետո լրիվ հակառակ հայտարարություն ու գործողություն անել։
    Ճիշտ կլինի, որ դուք գաք Երևան ու էս հող հանձնողներին բոլորով միասին հեռացնենք պաշտոններից ու մեր երկրին տեր կանգնենք։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930