Ֆիլմեր ու սերիալներ դիտելու մշակույթը, ժամանակակից տեխնոլոգիաներով պայմանավորված, թվային փոխակերպման է ենթարկվել ամբողջ աշխարհում։ Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ։
Արվեստի ամենասիրված տեսակներից մեկի՝ կինոյի հանդեպ հայ հասարակության հետաքրքրությունը միշտ առանձնահատուկ է եղել։ Կինոն ամենաերիտասարդ, բայց և արվեստի ամենամեծ ժողովրդականություն վայելող ճյուղերից մեկն է աշխարհում: Հայկական կինոարվեստի սկզբնավորումը և զարգացումը տեղի են ունեցել համաշխարհային կինեմատոգրաֆիային գրեթե զուգընթաց։ Վիվա-ՄՏՍ-ի և առաջին հայկական սթրիմինգային հարթակ հանդիսացող «Kinodaran»-ի միջև վերջերս մեկնարկած համագործակցության շնորհիվ հայկական կինոժառանգությունը և մերօրյա կինոն Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար դարձել են է՛լ ավելի հասանելի։ Այդ գործակցության շնորհիվ «Kinodaran»-ը «START+», «X» և «Y» կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև մի շարք կորպորատիվ սակագնային պլանների բաժանորդների համար հասանելի է դարձել առանց բաժանորդագրության վճարի։
Կարդացեք նաև
«Kinodaran»-ը Վիվա-ՄՏՍ-ի հետ համագործակցությամբ նպատակ ունի հայկական կինոն ու կինոդիտման մշակույթը դարձնել ավելի հասանելի ու ժամանակի պահանջներին համահունչ:
Հայ կինոյի օրվան ընդառաջ (նշվում է ամեն տարի՝ ապրիլի 16-ին) Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն ու «Kinodaran»-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Վահե Ամիրաղյանը ներկայացրել են համագործակցության մանրամասները։
«Կինոն զարմանալի արվեստ է, որը կարող է գերել յուրաքանչյուրին հատկապես մեր օրերում, երբ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ստեղծել վառ, ռեալիստական կինոիրականություն։ Զարմանալի չէ, որ 2023 թվականի դեկտեմբերից «Kinodaran»-ը, որը տրամադրում է հայերեն բովանդակություն, դարձել է մեր հաճախորդների ամենասիրելի հավելվածներից մեկը։ Վիվա-ՄՏՍ-ը, լինելով հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը Հայաստանում, միշտ ձգտում է իր հաճախորդներին տալ ավելին, քան բջջային կապն է: «Kinodaran»-ի հետ համագործակցությունը թույլ է տալիս մեր հաճախորդներին օգտվել ֆիլմերի, հեռուստասերիալների և վավերագրական ֆիլմերի հարուստ կատալոգից և ստանալ դիտման եզակի փորձառությամբ անմոռանալի տպավորություններ: Ուրախ ենք, որ մեր հաճախորդները կարող են վայելել բարձրորակ կոնտենտ ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«Kinodaran»-ը գեղարվեստական, անիմացիոն ու վավերագրական ֆիլմերի, սերիալների, ժամանցային հաղորդումների ու մուլտֆիլմերի լայն ընտրություն առաջարկող հայկական առաջին սթրիմինգային հարթակն է։ Ֆիլմերը կարելի է դիտել ինտերնետին միացված ցանկացած սարքով՝ սմարթֆոնով, համակարգչով, հեռուստացույցով կամ պլանշետով։ Սիրելի հաղորդումները կարելի է դիտել անսահմանափակ՝ ցանկացած հարմար ժամի։ Այստեղ միշտ կարելի է գտնել նոր և հետաքրքիր բովանդակություն, քանի որ «Kinodaran»-ի ֆիլմացանկն անընդհատ համալրվում է: Այն ներկայացնում է ամբողջովին հայալեզու բովանդակություն՝ առանց գովազդային ընդհատումների։
««Kinodaran»-ը հայկական ժամանակակից սթրիմինգային հարթակ է, որը ստեղծվել է բացառապես հայ փորձառու և տաղանդավոր ծրագրավորողների կողմից։ Մեր հավելվածը հասանելի է բոլոր սարքերում՝ iOS ու Android համակարգերում, սմարթ հեռուստացույցներում և վեբ հարթակներում: Այժմ ունենք 2 միլիոնից ավելի օգտատեր և 50-ից ավելի կինոարտադրող գործընկեր։ «Kinodaran»-ն արդեն սկսել է նաև սեփական նախագծերի նկարահանումը՝ նպատակ ունենալով որակի նոր նշաձող սահմանել Հայաստանում։ Նշանակալի ենք համարում առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի հետ այս համագործակցությունը նաև այն պատճառով, որ ընկերությունը կանգնած է հայկական կինոյի կողքին: Համագործակցությունը խթան կդառնա Հայաստանում կինոյի ոլորտի զարգացման ու առաջընթացի համար։ Մեր տեսլականի հիմքում «Kinodaran»-ն աշխարհի բոլոր հայերի համար հասանելի դարձնելն է: Եկեք իրականացնենք միջազգային մակարդակի այնպիսի նախագծեր, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք պնդում են, թե հայկական ֆիլմեր ու սերիալներ չեն նայում, դիտեն դրանք «Kinodaran»-ում», – ասել է «Kinodaran»-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Վահե Ամիրաղյանը։
«Kinodaran»-ին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ներբեռնել «Kinodaran» հավելվածը կամ այցելել kinodaran.com կայք, մուտք գործել անձնական օգտահաշիվ և կարգավորումների բաժնում լրացնել հեռախոսահամարը։ Եթե հեռախոսահամարը կցված է համապատասխան սակագնային պլանին, ապա բաժանորդագրությունն անմիջապես կակտիվանա։
Հավելվածը հասանելի է App Store-ում և Google Play-ում։