Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշիսյան փողոցի թիվ 89 հասցեում գտնվող պահեստում:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին ձեթի գործարանի եռահարկ տանիքում:
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են գործարանի աշխատակիցները, որի արդյունքում կրակի տարածումը կանխվել է, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Այս պահին հրշեջները տեղում իրականացնում են հետախուզական աշխատանքներ, որպեսզի եթե կրակի օջախներ հայտնաբերվեն, այն մարեն:
Կարդացեք նաև
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գործարանը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին:
Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: