Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի միջամտել Կովկասի գործերին, եթե իսկապես ցանկանում է օգնել Հայաստանին երջանիկ ապագա ապահովելու հարցում. Ջեյմս Քարդեն

Ապրիլ 09,2024 15:21

«Պետք է զերծ մնալ Հարավային Կովկասում հետագա միջամտությունից և սահմանափակել այն վնասը, որը մենք արդեն հասցրել ենք հետխորհրդային տարածքին»,- ՌԴ-ԱՄՆ նախագահական հանձնաժողովի ամերիկյան մասի նախկին խորհրդական Ջեյմս Քարդենը գրել է The American Conservative պարբերականում։

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի միջամտել Կովկասի գործերին, եթե իսկապես ցանկանում է օգնել Հայաստանին երջանիկ ապագա ապահովելու հարցում, կարծում է Ջեյմս Քարդենը:

Բրյուսելի և Վաշինգտոնի հետ Երևանի մերձեցման ուղին նա անվանել է տրորված և չափազանց վտանգավոր նրանց համար, ովքեր կանգնել են այդ ուղղու վրա։

Փորձագետը Փաշինյանի կառավարությանը կոչ է արել հաշվի առնել Ուկրաինայի և Վրաստանի փորձը, որոնք հավատացել են արևմտյան ինտեգրման կեղծ խոստումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930