Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կրակոցները «աննպատակ» ներկայացնելով՝ իշխանությունները թույլ չեն տալիս անգամ, որ միջազգային պատշաճ գնահատականներ լինեն Ադրբեջանի վարքի հետ կապված. Տաթևիկ Հայրապետյան

Ապրիլ 09,2024 14:40

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ամբողջ իշխանական քարոզչամեքենան՝ ՔՊ պատգամավորներով, փորձագետներով, կայքերով լծվել են Ադրբեջանին մաքրելու, կրակոցները «անկարևոր ու աննպատակ» դարձնելու գործին։

Ինչո՞ւ, որովհետև ակնհայտ կոլաբորանտներ ենիրենց ավելի ձեռնտու է Ալիևին «խաղաղության մրցանակի» առաջադրել, քան ընդունել, որ ագրեսիան արդարացնելու, միակողմանի զիջումների, Արցախը Ադրբեջանին հանձնելու ու դրա դիմաց ոչինչ չստանալու «խաղաղության» իրենց օրակարգը տապալվել է։

Օրակարգ երբեք էլ չի եղել, եղել է Բաքվի երազանքների ցուցակ, որոնք ՀՀ իշխանությունները հստակորեն իրագործել են 2021-2022 թվականներից ի վեր՝ իշխանության պահպանման նպատակով։ Հենց դա էլ կոլաբորացիոնիզմն է, որի մասին ցավալիորեն բազմաթիվ փաստեր կան։

Ադրբեջանը գործում է շատ հստակ ու թիրախային, շարունակում է լարված պահել սահմանային իրավիճակը, տարածել ապատեղեկատվություն, վարել տեղեկատվական պատերազմ մեր հանրության դեմ։ Դրան կարելի է դիմակայել թե՛ միջազգային, թե՛ քաղաքական, թե՛ ռազմական ու թե՛ դիվանագիտական գործիքակազմերով։
Ադրբեջանական կրակոցները «աննպատակ» ներկայացնելով՝ իշխանությունները թույլ չեն տալիս անգամ, որ միջազգային պատշաճ գնահատականներ լինեն Ադրբեջանի վարքի հետ կապված։ Այո ո՞ր պետությունը պետք է մեզանից շատ ցանկանա պաշտպանել մեր շահերը։ Ոչ մի։ Իսկ եթե մենք որդեգրենք այլ քաղաքականություն, որտեղ կա որոշում դիմակայելու, այդ դեպքում կհայտնվեն բազմաթիվ դաշնակիցներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930