Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչ ասացիք, որ Արշակ Կարապետյանն էնքան վախկոտ է, որ վախենում է՝ գա իր հայրենիքում հարցերին պատասխանի, բա պիտի մեկ-մեկ էլ գաս, ոչ թե փախնես». Քոչարյան

Ապրիլ 09,2024 14:20

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրեցինք՝ երբ հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի զրույցը WhatsApp-ով, հայ հանրությունը ցնցվեց, թե ո՞նց կարող են մեր պաշտպանական գերատեսչության ղեկավարները WhatsApp-ով զեկուցում գլխավոր գերագույն հրամանատարին, դո՞ւք էլ եք WhatsApp, Viber, Skype-ի միջոցով շփվում վարչապետի հետ՝ նա պատասխանեց՝ ոչ:

Իսկ Արշակ Կարապետյանի հետ կապված ասաց. «Դուք շատ հարուստ հեռուստաընկերություն եք, մի հատ տոմս առեք, գնացեք Արշակ Կարապետյանին հարցը տվեք, ի՞նչ պրոբլեմ կա՝ դուք, Սաթիկ Սեյրանյանը, Աննա Իսրայելյանը, բոլորը խմբով գնացեք Արշակ Կարապետյանի մոտ: Ես ուզում եմ, որ Արշակ Կարապետյանը գա մեզ մոտ»:

Լրագրողներից մեկն ասաց՝ գա, որ Դավիթ Տոնոյանի ճակատագրի՞ն արժանանա՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Բա դուք պատկերացնո՞ւմ եք ինչ ասացիք, որ Արշակ Կարապետյանն էնքան վախկոտ է, որ վախենում է՝ գա իր հայրենիքում հարցերին պատասխանի: Բա պիտի մեկ-մեկ էլ գաս, ոչ թե փախնես, այլ գաս: Բա տեսա՞ք Դավիթ Տոնոյանը, այնուամենայնիվ, մնաց երկրում, ի տարբերություն Արշակ Կարապետյանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930