Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը՝ ռուսամետ կադրերից ազատվելու, ԳՇ պետին հանելու պահանջի մասին

Ապրիլ 09,2024 14:02

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին լրագրողները հարցրեցին՝ մամուլում հրապարակում եղավ, որ ԵՄ պաշտոնյաները պահանջում են ռուսամետ գործիչներին հեռացնել իրենց պաշտոններից, այդ թվում՝ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին, ՆԳ նախարար Վահե Ղազարյանին:

Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ Ասրյանը զբաղված է մեր բանակաշինության կոնկրետ խնդրի լուծմամբ. «Մեր զինված ուժերի հիմնական սպայակազմը ո՞նց է ձեւավորվել՝ 90-ականներին կային Սովետական միության ռազմական հաստատությունները ավարտած սպայակազմեր, որոնք եկան ՀՀ եւ, ի պատիվ իրենց, մասնակից եղան բանակաշինությանը: Սովետական դպրոցի շատ գեներալներից, լեյտենանտից մինչեւ գեներալ եկան ՀՀ ու մասնակից դարձան ՊԲ ստեղծման գործին, նրանք ազգությամբ միայն հայ չէին, եկան ու օգնեցին, որ մեր ԶՈՒ-ն օր առաջ կայացած լիներ ու դա բերեց 94-ի հրադադարին: Մենք արձանագրեցինք հաջողություն: Հիմա մենք երկու հրադադարի պայմանագիր ունենք, մի հատ էլ ունենք նոյեմբերին»:

Նա ասաց, որ երբ այսօր այդպիսի տեսակետ է հնչում՝ թե ռուսամետ են կամ ոչ ռուսամետ՝ պետք է ասել, որ մեր զինված ուժերում շատերը եւ այսօրվա առաջընթաց արձանագրած սպայակազմը սկսել են իրենց զինվորական կրթական մասնակցությունը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանից, ինչպես նաեւ՝ սովետական դպրոցից: Վերջինիս թվում է ԳՇ պետը. «Մենք ունենք ազատամարտից՝ քաղաքացիական կյանքից դեպի կանոնավոր բանակ եկածներ, ունենք ծնունդով Արցախից, օրինակ, գեներալ Կարեն Գրիգորյանը, որի մեծ աշխատանքի շնորհիվ է, որ մեր ինժեներա-ամրաշինական աշխատանքները այդպիսի բարձր մակարդակով իրականացվում են, արձանագրում են հաջողություններ: Այսօրվա մեր բանակում կան ե՛ւ ռուսական դպրոցի զինվորականներ եւ արեւմտյան դպրոցում կատարելագործում ստացածներ, ե՛ւ քաղաքացիական հասարակությունից դեպի բանակ եկած»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930