Արշակ Կարապետյանը նոր կուսակցություն է ստեղծել: Այսօր այս լուրին ի պատասխան՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում արձագանքեց. «Որտե՞ղ է ինքը, դուք «տելեվիզորո՞վ» եք տեսել: Էնքան տպավորված եմ նաեւ «Մարիոթում» համագումարից, նայեք, համագումարի դահլիճն ինչի՞ ցույց չտվեցին»:
Դիտարկմանը՝ դուք կարեւորը հետեւել եք՝ նա պատասխանեց. «Իհարկե, ո՞նց կարամ չհետեւեմ Հայաստանից փախած ՊՆ նախկին նախարարի հետագծին, բա ես հանձնաժողովի նախագահ եմ, քառօրյա քննիչ հանձնաժողովի աշխատանքներից սկսած»:
Երբ հիշեցրին՝ Արշակ Կարապետյանը երբ նշանակվեց՝ դուք գովում էիք՝ նա պատասխանեց. «Հիմա ինչի՞ ես ստիպում, որ քեզ վիրավորեմ, դուք սխալ տեղեկատվություն եք տարածում, ես Արշակ Կարապետյանին եթե գովեի, երկրորդ անգամ չէի կանչի քննիչ հանձնաժողով: Արշակ Կարապետյանին սպասում ենք Հայաստանում, բոլորս ենք սպասում»:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու տրիբունալ է ստեղծում՝ նա պատասխանեց. «Քոռանա՜մ ես, եկեք բոլորս միասին հուզվենք, Արշա՛կ, տո՛ւն արի, արի տրիբունալ էստեղ ստեղծենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ