Հենց սա էլ մենք անվանել ենք ադրբեջանական ռեժիմի դեմք և դրա հիման վրա անընդհատ պնդել ենք, որ այն ի վիճակի չէ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը՝ հրապարակելով տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ծաղրում Արցախում մնացած տարեց տղամարդուն։
«Ադրբեջանի՝ էթնիկ զտումներ իրականացնելուց հետո, ԼՂ-ում 150 հազար հայերից մնաց մոտ 10-ը, որոնք այժմ հալածանքների են ենթարկվում։
Ահա թե ինչու մենք շարունակում էին հայտարարել, որ սա հանցավոր ռեժիմ է և դեռ զարմանում ենք, թե ինչպես կարող է միջազգային հանրությունը հավատալ Ադրբեջանին, երբ նրանք ասում էին. «Նրանք մեր քաղաքացիներն են և ունեն բոլոր իրավունքներն ու անվտանգությունը՝ համաձայն Ադրբեջանի Սահմանադրության՝ մեզ հետ խաղաղ ապրելու համար»», – գրել է Մարուքյանը։
«Ի՞նչ եք մտածում այդ մասին, Շառլ Միշել»,- Եվրոպական խորհրդի ղեկավարին հարց է ուղղել ԼՀԿ նախագահը։
Կարդացեք նաև
This what we called is the face of the Azerbaijani regime, which we kept insisting, is not capable of ensuring the rights and security guarantees of Armenians of Nagorno Karabagh. After Azerbaijan carried out the ethnic cleansing, out of 150,000 Armenians only about 10 are left… https://t.co/zZLIfqKekw
— Edmon Marukyan (@edmarukyan) April 9, 2024