Երևան քաղաքում՝
Ապրիլի 9-ի երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 10-11-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 9-ի և 13-ի ցերեկը, 12-ի և 14-ի գիշերն առանձին շրջաններում, 10-11-ին, 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 10-ին և 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ի գիշերը հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարդացեք նաև
Քամին՝ հարավային 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կբարձրանա 7-10, 10-ի գիշերը՝ ևս 4-5 աստիճանով։
Երևան քաղաքի ապրիլի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 26.3°C (1962թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -0.5°C (1965թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 11.7°C
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն