Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես չեմ ուզում որեւէ մեկի ձեռքը կտրվի». Անդրանիկ Քոչարյանը՝ Փաշինյանի խոստման մասին՝ ձեռքերս կկտրեմ, հող չեմ տա

Ապրիլ 09,2024 12:54

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցին՝ վարչապետը Ոսկեպարում բնակիչներին խոստացավ, որ 7-10 օրվա ընթացքում լուծումներ կգտնեն ու պատասխան կտան, բայց մինչ օրս ինչո՞ւ չի գնացել ու որեւէ լուծում չի գտել՝ պատասխանեց. «Վարչապետն իր խոստումն ի կատար կածի՝ հաշվի առնելով նաեւ վարչապետի զբաղվածությունը, հանդիպումների ծանրաբեռնված լինելը՝ կարող է 10 օր չի, 15 օր է, բայց այդ հանդիպումը կլինի: Եթե վարչապետը խոստացել է, անպայման կլինի»:

Aravot.am-ը հարցրեց՝ ասում եք՝ վարչապետը խոստանում է ու անում է, բա վարչապետը նախընտրական քարոզարշավին գնաց մարզեր ու 4 գյուղերը տալու հետ կապված ասաց, որ ընդդիմությունն ասում է, թե Բարխուդարլուն, Բաղանիս-Այրումը տալիս ենք, մենք ձեռքներս կկտրենք, դրանք չենք տա, հիմա ինչո՞ւ է այդ գյուղերը տալիս կամ ինչո՞ւ ձեռքերը չի կտրում՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Դուք հիմա խառնակչությամբ եք զբաղված, մի՛ խառնակչություն արեք, ձեր հարցին ես չեմ պատասխանելու, որովհետեւ ես չեմ ուզում որեւէ մեկի ձեռքը կտրվի»:

Երբ ասացինք՝ մենք էլ չենք ուզում, բայց վարչապետն է խոստացել, իսկ դուք ասում եք՝ վարչապետն իր խոստումն անում է՝ նա պատասխանեց. «Դե ուրեմն կգնաք առողջապահության նախարարի հետ ձեր հարցերը կճշտեք»:

Հարցին՝ այդ 4 գյուղերը տալը ի՞նչ դիրքային փոփոխություններ է բերելու, մեր զինված ուժերը պե՞տք է էդ բարձունքներից իջնեն, թե՞ ոչ՝ նա պատասխանեց. «Դուք հիմա ուզում եք, որ ես զինված ուժերի փակ պլանավորումները ձեզ ներկայացնե՞մ, ո՞նց եք դա պատկերացնում: Թողեք ամեն ինչ իր հերթականությամբ գնա: Խոսքը գնում է պետական սահմանի արձանագրման գաղափարի շուրջ իրականացվող քննարկումներին: Ինչ ընթացք կունենա, ամեն ինչ միտված է լինելու խաղաղության գաղափարին: Իսկ դրա համար ԶՈՒ-ն ունի իր ծրագրով նախատեսված գործառույթները, իրականացնում է»:

Հարցին՝ կրակոցներով խաղաղություն լինո՞ւմ է՝ նա պատասխանեց. «Կրակոցներ պետք է չլինեն: Բայց կրակոցները արդեն 30 տարի է՝ մեզ ուղեկցում են եւ էլի են ուղեկցելու: Կրակոցները պետք է մի օր վերջիվերջո կանգնեն, իսկ դրա համար մենք պետք է երկար ճանապարհ անցնենք, որովհետեւ էս թշնամանքը շատ տարիների արդյունք է: Բոլոր պատերազմները մի օր վերջանում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930