Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՊՀ-ն առաջարկել է վերանայել պահնորդական գործունեության ոլորտում պետական մասնակցության ներգրավվածության հարցը՝ մրցակցային հավասար պայմանների ապահովման նպատակով

Ապրիլ 09,2024 12:32

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկում է տեղի ունեցել պահնորդական ծառայություններ մատուցող տնտեսավարողների հետ:

Պահնորդական գործունեությունն այն հինգ ոլորտներից մեկն է, որտեղ ՄՊՀ-ն ուսումնասիրություն էր իրականացրել 2023 թվականին: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոլորտը մրցակցային է, կենտրոնացվածությունը՝ ցածր: Այստեղ գործունեություն են ծավալում 100-ից ավելի սուբյեկտներ, ընդ որում ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ոլորտն աճի միտում ունի թե՛ ծավալային, թե՛ ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների քանակի առումով։

Ուսումնասիրության շրջանակում հանձնաժողովը լիազոր պետական մարմիններին մի շարք առաջարկներ է ներկայացրել ոլորտի բարելավման ուղղությամբ: Մասնավորապես առաջարկվել է վերանայել ոլորտում պետական մասնակցության ներգրավվածության հարցը՝ մրցակցային հավասար պայմանների ապահովման նպատակով, և հարկ է նշել, որ ՆԳՆ արդեն իսկ աշխատանքներ է իրականացնում համապատասխան փոփոխությունների նախատեսման ուղղությամբ։

Բացի այդ առաջարկվել է դիտարկել պահնորդական գործունեությունը, որը ներկայում լիցենզավորվում է, ծանուցման ենթակա գործունեություն համարելու հնարավորությունը, միաժամանակ առաջարկներ են ներկայացվել պահնորդների վերապատրաստումների և պարտադիր ստուգումների պարզեցման ուղղությամբ: Հանձնաժողովն առաջարկել է նաև օրենսդրական փոփոխություններ իրականացնել կյանքի ապահովագրության պահանջի հետ կապված, հաշվի առնելով որ այդ ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում չի մատուցվում և այլն:

Միջոցառման ընթացքում հանձնաժողովի պատասխանատուները ներկայացրել են ուսումնասիրության մանրամասները, ինչպես նաև պատասխանել տնտեսավարողներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930