Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել տնտեսական տարբեր ծրագրերում ղազախական ընկերությունների մասնակցությունը

Ապրիլ 09,2024 12:10

Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 8-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևին։


Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՂՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ու Ղազախստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը։

Գևորգ Պապոյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնման, առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համաժողովներին մասնակցելու և համատեղ նախագծերի իրականացման միջոցով։

Հայ-ղազախական գործարար կապերի ամրապնդման համատեքստում նախարարն առաջարկել է դիտարկել տնտեսական տարբեր ծրագրերում ղազախական ընկերությունների մասնակցության հնարավորությունը։
Մտքեր են փոխանակվել տնտեսության դիվերսիֆիկացման, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման, ուղիղ չվերթների կազմակերպման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել առաջիկայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Հայաստան նախատեսվող այցին։

Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930