Լրահոս
Օրվա լրահոսը

Վճիռն իրավաչափ չէ և միանշանակ ենթակա է բողոքարկման. Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբ

Ապրիլ 09,2024 11:30

Ստացել ենք Սամվել Մայրապետյանին և Գագիկ Հակոբջանյանին առնչվող 05.04.2024 թվականի վճիռը, ըստ որի պետք է վերջիններիցս բռնագանձվի ավելի քան 4 միլիարդ ՀՀ դրամ:

Ուսումնասիրելով այն, առնվազն մեզ համար ակնառու է դատավարական և նյութական իրավունքի նորմերի ակնհայտ խախտումների առկայությունը, այդ վճիռը չի բխում առկա փաստական հանգամանքներից, իրավաչափ չէ և միանշանակ ենթակա է բողոքարկման:

Մեր առարկություններն ու դիրքորոշումները նշվածի վերաբերյալ մանրամասն կներկայացվեն առաջիկայում և բնականաբար արտացոլված կլինեն մեր կողմից ներկայացվելիք վերաքննիչ բողոքում:

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930