Հայաստանի անվտանգությունը շարունակում է մնալ խարխուլ վիճակում։ Յուրաքանչյուր պահի բացառված չէ, որ Ադրբեջանը կարող է վերսկսել ռազմական գործողությունները։
Բայց Ադրբեջանն իրեն այդքան ագրեսիվ չէր պահի, եթե չլիներ Թուրքիայի աջակցությունը։
Ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյանի, Ուրսուլա ֆոն դեր Լայենի ու Էնթոնի Բլինքենի հանդիպումը ինչ-որ չափով պարզ դարձրեց նաև Արևմուտքի գործելակերպը։ Հանդիպումից առաջ այնպիսի սպասումներ էին ստեղծվել, թե Արևմուտքը փորձելու է ահռելի գումարներ ներդնել Հայաստանում ու որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծել։ Բայց հանդիպման արդյունքում խոսվեց ընդամենը մի քանի տասնակ միլիոն դոլարի աջակցության մասին, իսկ Հայաստանի համար անվտանգության երաշխիքների մասին ոչինչ չնշվեց։ Ավելին, հանդիպումից որոշ ժամանակ անց ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն հայտարարեց՝ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն՝ ոչ ոք չի կարող խնդիրը լուծել ձեր փոխարեն, ոչ ոք չի կարող ձեզ լուծումներ պարտադրել։
Եվրոպական կառույցները, որոնք իրենց համարում են մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկներ, որևէ կերպ չեն ցանկանում անհարմարություն պատճառել Ալիևին։ Ադրբեջանը 4 տարվա ընթացքում հասցրել է բազմաթիվ պատերազմական հանցագործություններ կատարել Հայաստանի ու Արցախի նկատմամբ, սակայն ոչ միայն դրա մասին չի խոսվում Եվրոպայում, այլև կասկածի տակ չի դրվում Ալիևի բռնապետական իշխանության լեգիտիմությունը։ Այնպես որ, դրամաշնորհները, խոստումներն ու մեր թևատակերին դրվող «ձմերուկները» որևէ արժեք չունեն, եթե Արևմուտքը աչքերը փակում է Ադրբեջանի հանցագործությունների, ագրեսիվ կեցվածքի ու նրա դաշնակից Թուրքիայի «դրդումների» վրա…
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։