Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենահետաքրքիրն այն է, թե ինչո՞ւ են Անդրանիկ Քոչարյանն ու ՔՊ-ն այդպես խառնվել, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները Տավուշ են գնում. «Փաստ»

Ապրիլ 09,2024 10:43

Ուրեմն, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ մի երկու նոր քպականություն է արել: Մասնավորաբար, ասել է թե՝ ա) այո, Ադրբեջանը սահմանին կրակում է հայկական գյուղերի, բնակավայրերի, տների ուղղությամբ, բ) դրանք անկանոն, աննպատակ և անիմաստ կրակոցներ են, գ) դրանք չեն խանգարում «խաղաղության գործընթացին», դ) դա էսկալացիա չէ, էսկալացիայի վտանգ չկա, ե) «խաղաղության գործընթացին» խանգարում են երկրի ներսից, զ) բոլոր քաղաքական ուժերը հերթով գնում են Տավուշ…

Հա, քիչ էր մնում մոռանայինք: Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե իրենց իշխանությունը այնպիսի՜ պաշտպանական-ինժեներական դիրքեր է կառուցել (երևի ինքն է անձամբ նախագծել), որ, պատկերավոր ասած՝ «Մաներհեյմի գիծը» դրա մոտ մանկական խաղահրապարակ է: Իսկ այ, նախկիննե՜րը հազիվ «կանսերվի բանկա-բութուլկա» էին կախում…

Պետք է իսկապես կարկառուն քպական լինել՝ հայտարարելու համար, որ թշնամու կրակոցները անկանոն ու անիմաստ են, և որ դա… լարվածություն չէ, լարվածության վտանգ չէ, խաղաղության գործընթացի խոչընդոտ չէ: Իսկ գուցե ՔՊ խմբակցությունն ամբողջ կազմով, որպես «ժողովրդի ընտրյալներ», գնա ու մի կես ժամ կանգնի՞ ադրբեջանական «խաղաղաբեր», «ոչ էսկալացիոն», աննպատակ, անիմաստ կրակահերթերի տակ, մեր զինվորների կողքին: Ամենահետաքրքիրն այն է, թե ինչո՞ւ է Անդրանիկ Քոչարյանն ու ՔՊ-ն այդպես խառնվել, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները Տավուշ են գնում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930