Ազգային ժողովն այսօր կքննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը։ Այս հարցով հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես են եկել ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
ԱԺ հերթական նստաշրջանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց․ «ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ այսօր հերթական նիստերի երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում կքննարկենք «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը»։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը կքննարկվի ապրիլի 10-ին՝ չորեքշաբթի օրվա առաջին հիմնական նիստում։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ