Հարցազրույց «Մարտական եղբայրություն» ՀԿ նախագահ Հրանտ-Տեր-Աբրահամյանի հետ
– Կիրակի առավոտյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական զորքը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով կրակ է բացել, թիրախավորվել են նաեւ խաղաղ բնակիչներ։ Կադրեր հրապարակվեցին՝ Մովսես գյուղից, որտեղ բնակիչները պատմում են, որ ադրբեջանցիները կրակել են բնակավայրի վրա։ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ հայկական կողմը չի տրվել սադրանքներին։ Ռազմական գերատեսչությունն ըստ էության ասում է, որ չկրակելու հրաման է տրվել։ Ի՞նչ է սա նշանակում, բանակը մենա՞կ է թողել խաղաղ բնակչությանը։
– Բոլորս էլ հասկանում ենք, որ սա ՊՆ-ի խնդիրը չէ, ընդհանուր քաղաքական որոշում է։ Կարծում են, որ չդիմադրելով, զիջելով, արդյունքի կհասնեն, խաղաղության պայմանագիր կկնքեն։ Այդպես չի լինելու։ Պաշտպանության բանակն էլ հրաման է կատարում, զինվորը պիտի հրամանը կատարի, հետեւաբար, խնդիրը քաղաքականության մեջ է, որը ոչ մի լավ բանի չի բերի։ Մինչեւ ուժին ուժ ցույց չտաս, չի լինի։ Հեքիաթ է, թե զուսպ պահելով՝ արդյունքի կհասնես, ու թշնամին կհանգստանա։
– ՊՆ-ն ասում է, թե ադրբեջանական կողմն աննպատակ է կրակել, ինչպե՞ս սա հասկանանք։
Կարդացեք նաև
– Չգիտեմ, թե ինչ են նկատի ունեցել դա ասելով, բայց ադրբեջանական քարոզչությանը նայելով, տեսնում ենք, որ Արեւմուտք-Հայաստան զարգացումների մասով անհանգստություն ունեն։ Բայց այս պահին չեմ տեսնում, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ավելի լուրջ ու մեծ զինված գործողության։ Հավանաբար, այդ անկանոն կրակը նշանակում է ներվայնացնելու նման մի բան։ Երբ ասում ենք՝ լայնամասշտաբ պատերազմ կլինի, օրինակ՝ 44-օրյա պատերազմի նման` չի լինի։ Իրենք, այսպես ասած, հարմար միջազգային պահի են սպասում, որն ինքնին օրերի հարց է։ Օրինակ, Սյունիքից միջանցք ստանալու համար ռազմական գործողություն անել պետք չէ, դրա համար իրենք պատրաստվում են 2-3 օրվա օպերացիայի։ Մենք էլ պիտի նման մի բան անենք, ոչ թե պատերազմ ասելով՝ լայնամասշտաբ կռիվ պատկերացնենք։ Մենք 2021-ից ասում ենք, որ անխուսափելի են նման գործողությունները, ուղղակի ժամանակի հարց է։ Այս 3 տարվա մեջ նման լոկալ դեպքեր եղել են արդեն։ Իրենք գործելու են այդ ստրատեգիայով, քանի դեռ իրենց ցանկություններն իրականացված չեն։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: