Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանից պոկվելու «համարձակության» դիմաց Արևմուտքը հաստատ Ադրբեջանի սանձերը կքաշի» խաղադրույքը չաշխատեց. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 09,2024 10:25

Այն, որ բրյուսելյան հանդիպումը լիակատար ձախողում էր՝ ակնհայտ է, ու անգամ իշխանությունները դա չեն թաքցնում։

Բայց այդ ձախողումը, մեծ հաշվով, Հայաստանին խոստացված գումարի չափի հետ կապ չունի, դա ընդամենը երևացող մասն է, իսկ բուն ձախողումը շատ ավելի խորն է ու մասշտաբային։ Ըստ էության Բրյուսելում արձանագրվեց Նիկոլ Փաշինյանի 6-ամյա «արտաքին քաղաքականության» լիակատար ֆիասկոն։ Իսկ այդ «քաղաքականության» ռազմավարությունը հետևյալն էր․ Հայաստանը պոկվում է Ռուսաստանից և վճռականորեն շարժվում դեպի Արևմուտք, այդ ընթացքում մեկառմիշտ ազատվում է Արցախից՝ որպես «բալաստ», խանգարող հանգամանք և տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության հիմնական գործիք, Արևմուտքն էլ՝ գնահատելով Հայաստանի այդ վճռականությունն ու ռուսներին տարածաշրջանից դուրս մղելու ռազմավարական կարևորությունը, Թուրքիայի միջոցով Ադրբեջանին ստիպում է Հայաստանի հետ տևական խաղաղություն հաստատել։

Ու հենց այս ռազմավարությունն է, որ ձախողվեց․ հակառակ Նիկոլ Փաշինյանի սպասումներին՝ Ադրբեջանը չհամաձայնվեց և նախընտրեց «նաղդը», այսինքն՝ գերադասեց միանալ ոչ թե «միջազգային հանրությանը», այլ դրսից մեր տարածաշրջանի «ներքին գործերին» խառնվելու փորձերը խստորեն դատապարտողների թիմին, որովհետև դա իրեն հնարավորություն կտա Հայաստանի հետ հարցերը լուծել ոչ թե միջազգային իրավունքի շրջանակներում, այլ ուժի դիրքերից։

Պատահական չէ, որ բրյուսելյան հանդիպումից անմիջապես հետո այս իրողությունն արձանագրվեց և՛ Հայաստանում, և՛ Արևմուտքում։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե խաղաղության գործընթացը կանգ է առել, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գալ երկու կարևոր կետերում՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և հաղորդակցությունների բացման հարցերում, ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն էլ հայտարարեց, թե իրենք «երկրներին և գործընկերներին ինչ-որ բան պարտադրելու գործով չեն զբաղվում», և «Ադրբեջանն ու Հայաստանն իրե՛նք պետք է լուծումը գտնեն, ոչ ոք չի կարող խնդիրը լուծել ձեր փոխարեն»։

Մի խոսքով՝ «Ռուսաստանից պոկվելու «համարձակության» դիմաց Արևմուտքը հաստատ Ադրբեջանի սանձերը կքաշի» խաղադրույքը չաշխատեց։

Մարկ Նշանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930