Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր տեղի է ունենում Արեգակի ամբողջական խավարում. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 08,2024 23:23

«Ամերիկայի ձայն». Երկուշաբթի աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ ականատես կլինեն բացառիկ իրադարձության՝ Արեգակի ամբողջական խավարմանը։

Արեգակի ամբողջական խավարումը տեղի է ունենում, երբ, կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և հեռավորությունից, Լուսինն ամբողջությամբ ծածկում է Արևը:

Խավարումները կարող են լինել նաև մասնակի կամ օղակաձև: Ապրիլի 8-ի խավարումն ամբողջական խավարում է, ինչը նշանակում է, որ Լուսինն ամբողջությամբ կծածկի Արեգակը։

ԱՄՆ-ում ամբողջական խավարումը տեսանելի կլինի Տեխասում, հարավարևելյան Օկլահոմայում, Արկանզասում, Միսսուրիի հարավ-արևելքում, Թենեսիի և Կենտուկիի որոշ շրջաններում, հարավային Իլինոյսում, Ինդիանայում, հյուսիսային և արևմտյան Օհայոյում, Միչիգանի հարավային մի փոքր շրջանում, Փենսիլվանիայի հյուսիսարևմուտքում, Նյու Յորք նահանգի հյուսիսային սահմանի երկայնքում, ինչպես նաև հյուսիսային Վերմոնտում, Նյու Հեմփշիրում և Մենում։

Հաջորդ անգամ ԱՄՆ-ում նմանատիպ երևույթի հնարավոր կլինի ականատես լինել 2044 թվականի օգոստոսին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930