Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, ձևավորված ավանդույթի համաձայն, Կրկնազատկի տոնին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանի առկայությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ:
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում Ավետարանը մնացել է մինչև երեկո: Այդ ընթացքում մարդիկ Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանին մոտենալու հնարավորություն են ունեցել: