Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կացինը բերեցին ու սպառնացին, որ եթե չստորագրեմ իրենց ուզած փաստաթուղթը, ապա՝ վիզս կկտրեն». Վլադիմիր Մովսիսյանը` 80-ականներին կատարված սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների մասին. «Փաստինֆո»

Ապրիլ 08,2024 21:45

«Փաստինֆո». «Կացինը բերեցին եւ սպառնացին, որ եթե չստորագրեմ իրենց ուզած փաստաթուղթը, ապա վիզս կկտրեն»։ Այս պատմությունը Վլադիմիր Մովսիսյանը պատմել էր լրագրող Ռուզաննա Խաչատրյանի` Հանրային հեռուստատեսության համար պատրաստված ֆիլմում։

Պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը եղել է Խորհրդային Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահի տեղակալը, որը, ինչպես արդեն ներկայացրել ենք, խորհրդային Հայաստանի վերջին տարիներին համակարգել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։ Ընդ որում՝ դրանք ընթացել են բավական բարդ, ընդ որում՝ կյանքի համար վտանգավոր մթնոլորտում։ Մովսիսյանն անձամբ էր մեկնում, այսպես կոչված, վիճահարույց տարածքները՝ տեղում ուսումնասիրելու, հասկանալու, թե կոնկրետ որ տեղանքով պետք է անցնի սահմանը՝ ուշադրություն դարձնելով թե անհրաժեշտ ենթակառուցվածքներին։ 1980- ականներին Հայաստանի Նոյեմբերյանի շրջանին սահմանամերձ Ադրբեջանի Քյամառլիի գյուղացիները առեւանգել են տված տարածքին ծանոթանալու համար մեկնած սահմանազատման հանձնաժողովի հայ անդամներին, ծեծել ու տարել իրենց գյուղ։

Նկատենք, որ տվյալ միջադեպն արձանագրվել է այն ժամանակահատվածում, երբ բացահայտ հակամարտություն դեռեւս չկար հայերի ու ադրբեջանցիների միջև, սակայն, սահմանամերձ հայկական գյուղերի անտառային տարածքներից ու աղբյուրներից շարունակաբար օգտվելու, դրանք սեփականացնելու հավակնություն էին ցուցաբերում։

… Երկարատև աշխատանքից հետո հանձնաժողովն իրական սահմանազատումն ավարտելիս է եղել և ադրբեջանցիները հասկացել են, որ իրենց նպատակին չեն հասնում, աննախադեպ գործողություն են կազմակերպել։ Նոյեմբերյանի սահմանամերձ հատված մեկնած Վլադիմիր Մովսիսյանին ու հանձնաժողովի ևս երկու անդամի գողացել ու իրենց գյուղ տարել։ Ճանապարհին, իբր, բարկացած ամբոխի գործողություն բեմադրել ու գերեվարվածներին, ծեծելով, հասցրել են գյուղի ակումբ, նստեցրել գյուղացիներով լցված դահլիճի դիմացը դրված երկար նստարանին, ահաբեկել Վլադիմիր Մովսիսյանին, թե կացնով կկտրեն նրա վիզը, եթե սահմանազատման փաստաթղթում, իրենց ուզած տարածքները Ադրբեջանի կազմում չհաշվառի։ Բարեբախտաբար՝ Նոյեմբերյանի միլիցիայում կանխատեսել էին նման սադրանքն ու միլպետն անձամբ, հատուկ զինված խմբի հետ, կրակելու հրաման տալու սպառնալիքով, մտել է ադրբեջանական գյուղ ու ստիպել ազատել Մովսիսյանին ու նրա հետ տարված ևս երկու հայ մասնագետի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930