Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուզում է՝ Վահե Ղազարյանը գա ցուցմունք տա, ուզում է՝ ամբողջ ոստիկանությունը, ով ուզում է՝ գա․ չի կարող ապացուցվել մի բան, ինչը չի եղել․ Լևոն Քոչարյան. «Փաստինֆո»

Ապրիլ 08,2024 21:01

Լևոն Քոչարյանի գործով տուժող համարվող ոստիկան Վարդան Հովհաննիսյանը, որն ամեն օր ՔՊ գրասենյակի մոտ է ծառայություն իրականացնում, կշարունակի գործով տուժող լինել։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը, որի ընթացքում քննարկման առարկա է դարձվել հետազոտման ենթակա ապացույցների ծավալը։ Փաստաբան Արամ Վարդևանյանը դիրքորոշում հայտնեց՝ նշելով, որ այն չի կարող ենթադրել վկաների անուն-ազգանունի ընթերցումը․ «Հիմա, օրինակ, դատախազը ներկայացրեց Հայկազ Ջոմարդյանի անուն-ազգանունը։ Ես իր ցուցմունքին ծանոթ եմ, բավականին հետաքրքիր ցուցմունք է տվել։ Հիմա որ մասն էր այդ ցուցմունքի, որով մեղադրողը գտնում է, որ կարող է ենթադրյալ առնչությունը հիմնավորել»։

Փաստաբանը հիշեցրեց, որ նույն տեսանյութում նաև երևում է, որ թե ինչպես են Լևոն Քոչարյանին հարվածում, ավելին, այդ տեսանյութից երևում է, որ ԱԺ պատգամավոր Արման Ղազարյանը, որը նույնիսկ որպես վկա չի լսվել, ներկա է եղել, երբ Հրաչիկ Խաչատրյանը և այլ ոստիկաններ սկսում են անհամաչափ գործողություններ իրականացնել։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն էլ միջնորդեց՝ դադարեցնել տուժող Վարդան Հովհաննիսյանի կարգավիճակը՝ պնդելով, որ Լևոն Քոչարյանը նրան չի հարվածել։ Լևոն Քոչարյանը ևս ընդգծեց՝ ով ուզում է ցուցմունք տա՝ Վահե Ղազարյանը, ամբողջ ոստիկանությունը, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել։

Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ն, Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի նկատմամբ ընտրված` երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը փոխարինվեց գրավով։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց ընտրելով գրավը՝ 2 մլն դրամի չափով։ Ի դեպ, դատախազը պահանջել էր, որ գրավ կիրառելու դեպքում չափ սահմանվի 5 մլն դրամը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930