Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգել, տեղն են դրել Ալիեւին եւ Ալիեւը տեղն է նստել». Քաղաքագետ

Ապրիլ 08,2024 20:22

Բրյուսելում տեղի ունեցած ԱՄՆ-ԵՄ-ՀՀ հանդիպումից ու գագաթնաժողովից հետո ընդունվեց հայտարարություն:

Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում այդ թեմայով քննարկում էր կազմակերպվել:

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն ասաց, որ այս տարիներին Հայաստանը քայլեր չի ձեռնարկել՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ փոխգործակցության համար: Մի քայլը եղել է այն, որ վավերացվել է Հռոմի ստատուտը, երկրորդը՝ որ որոշում է կայացվել  Զվարթնոց օդանավակայանից հանելու ռուս սահմանապահները. «Հնչել է հայտարարություն, որ եթե ձեզ խելոք չպահեք՝ ՀԱՊԿ-ից դուրս կգանք, իբրեւ թե մինչեւ այդ խելոք էին պահել: Եթե մենք մեր տնային աշխատանքը չկատարենք, Արեւմուտքը ինչքան էլ պատառոտվի, մեջտեղից 10 կես լինի, մեզ քարտեզներով օժանդակի, չի լինի: Երկու օր առաջ Բլինքենի տեղակալը Ալիեւին պատասխանեց, ասեց՝ եթե կսադրեք իրավիճակը, ԱՄՆ-ն ամեն միջոց կձեռնարկի՝ ռազմական ագրեսիան տապալելու համար: Զանգել, տեղն են դրել Ալիեւին եւ Ալիեւը տեղն է նստել: Արեւմուտքի կողմից դեռեւս ադրբեջանական case-ը պարզ ու հասկանալի չի: Ադրբեջանին առաջարկվել է լինել արեւմտյան անվտանգային համակարգի մաս եւ առաջ է քաշվել երկու պատճառ՝ ԼՂ հայ ազգաբնակչության վերադարձն է իրենց պապենական բնօրրան, ապառազմականացումը, մյուսը՝ Ադրբեջանում իշխանությունների փոփոխությունն է, երկու պայմանն էլ Ադրբեջանը չի կատարել»:

Ըստ քաղաքագետի, Արեւմուտքի նպատակը ՀՀ դիմակայունության բարձրացումն է. «Հիմա գնդակը ՀՀ քաղաքական իշխանությունների դաշտում է՝ կկարողանա՞ն նրանք ճիշտ կադրեր զորաշարժել եւ վճռական կամարտահայտությամբ պոկվել ռուսական աղտեղություններից՝ ապա արեւմտյան ռազմավարական պլանը կհաջողվի, չե՞ն կարողանա՝ դա կլինի պատմական այց, ինչպես շատ պատմական այցեր եղան նախկինում, որոնք մնացին թղթի վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը` Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930