Եվրախորհրդարանի 24 պատգամավորներ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ են արել ապահովել Հայաստանի անվտանգությունը։
«Այն պահին, երբ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն իրենց աջակցությունն են հայտնում Երեւանին, մենք՝ 24 եվրոպացի պատգամավորներ, խնդրում ենք Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Էնթոնի Բլինքենին՝ ապահովել Հայաստանի անվտանգությունը, որին սպառնում է Ադրբեջանը»,- X-ում գրել է Եվրախորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերի ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։
«Ողջունում ենք ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը, որը սկիզբ դրեց Եվրամիության եւ ԱՄՆ կոնկրետ ներգրավվածությանը Հայաստանի, նրա դեմոկրատիայի, անվտանգության եւ տարածքային ամբողջականության աջակցությանը»,- նշված է նամակում։
Փաստաթղթում ասված է, որ միջազգային հանրությունը պասիվ հետեւել է Ղարաբաղի պատերազմին 2020թ., Ադրբեջանի դաժանությանը Ղարաբաղի նկատմամբ եւ Հայաստանի տարածքի մի մասի փաստացի օկուպացմանն Ադրբեջանի կողմից։
Կարդացեք նաև
«Ադրբեջանը չի դադարում ռազմաշունչ հռետորաբանություն օգտագործել Հայաստանի հանդեպ՝ նրան մեղադրելով թվացյալ սադրանքներում։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը պատրվակ է փնտրում Հայաստանին պատժելու՝ դեպի Եվրոպա իր կողմնորոշման համար։ Մենք չենք կարող անտարբեր մնալ դեմոկրատիայի սպառնալիքներին եւ համոզված ենք, որ Հայաստանը հարեւանների հետ խաղաղ ապրելուց եւ իր սեփական ուղին ընտրելուց բացի այլ բան չի փնտրում»,- նշված է նամակում։
Եվրախորհրդարանի պատգամավորները ֆոն դեր Լայենին եւ Բլինքենին կոչ են արել պարզ ժեստ անել՝ գնալ Հայաստան և հավաստիացնել հայ ժողովրդին, որ նա միայնակ չէ գոյատեւելու և ազատության համար իր պայքարում։
Au moment où l’Union européenne et les États-Unis renforcent leur soutien à Erevan, nous sommes 24 députés européens à demander à Ursula Von Der Leyen et Antony Blinken de veiller à la sécurité de l’Arménie. pic.twitter.com/CQotniUE3k
— Nathalie Loiseau (@NathalieLoiseau) April 6, 2024